18.02.2025|
09:24
Ավոկադոն իտալացի փաստաբան չի, այլ մրգի ու բանջարեղենի միջև գտնվող բույս ա, որը երկուսից էլ վերցրել ա ամենաանհամը, ինչպես, ասենք՝ հայտնի ֆիզիկոսի ու հռչակավոր երգչուհու որդին կարող ա սովորական գորշ պատգամավոր լինել։ Եթե կորիզն ու կլեպը հանես, տակը բան չի մնա, բայց էդ մնացած մի քիչն էլ էնքան անհամ ա, որ մի մեծ դդումի չափ անհամություն ունի։ Ես սապոն չեմ կերել, բայց ինձ թվում ա՝ եթե սապոնը միրգ լիներ, էդ համը կունենար։ Պարզապես՝ սա ծամելիս չի փրփրում։